ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ չեն կատարել: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից՝ հերքելով ադրբեջանական կողմի տարածած ապատեղակատվությունը:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 27-ին` ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ են կատարել Քարվաճառի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրություոնւմ: