94 տարեկանում կյանքից հեռացել է հայ մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը:
Նա ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն էր և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել էր «Ազարյանական խաչ»։
2022 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին։