Հրազենային վիրավորումից երեկ մեկ զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,- ասվում է հաղորդագրությունում։
ՀՀ ՊՆ-ը հայտնել է նաև Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների մասին:
«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,-հայտնել են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից: