Ադրբեջանը կրկին տարածում է ապատեղեկատվություն, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 8֊ին , ժամը 00:25֊ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում:
Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։