Ադրբեջանի ՊՆ֊նը կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։Այս մասին հայտնում է Արցախի Պն-ան մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 9֊ին` ժամը 17:25֊ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է»,-ասվում է Արցախի պաշտպպանական գերատեսչության հաղորդագրությունում: