Ադրբեջանը կրկին տարածում է ապատեղեկատվություն: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՀՀ ՊՆ-ը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 9-ին` ժամը 23։40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում: