Ադրբեջանը կրկին տարածում է ապատեղեկատվություն, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 17-ին ժամը 00։50֊ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ սեպտեմբերի 17֊ին ` ժամը 00:55-ից ժամը 03։00֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում և Քարվաճառի ուղղությամբ, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում: