Ադրբեջանը կրկին տարածում է ապատեղեկատվություն, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 17֊ին` ժամը 23:15-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները փորձել են Ասկերանի շրջանում կատարել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում: