ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ներպետական բոլոր ճանապարհները հիմնականում բաց են`ձմեռային անվադողերով երթևեկող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հանրապետության բոլոր շրջաններում ձյան տեղումները շարունակվում են, իսկ ճանապարհաշինական կազմակերպությունները բոլոր ուղղություններում կատարում են ձյան մաքրման և աղցանման աշխատանքներ։
ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սարավան-«Զանգեր» հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ դժվարանցանելի է։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է՝ դժբախտ ելքով պատահարները բացառելու համար՝ երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Իսկ հետիոտներին՝ ճանապարհը հատել միայն նախատեսված հետիոտնային անցումներով, քանի որ ճանապարհի երթևեկելի գոտին թաց է, մեքենան արգելակելու փորձերը շատ դեպքում՝ անհաջող: