Արցախի հիդրոօթերևութաբանության ծառայությունից հայտնում են, որ hանրապետության տարածքում հուլիսի 11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, ցերեկը` կարճատև անձրև և ամպրոպ: Վայրկյանում 2–5 մետր արագության հյուսիս-արևելյան քամի, ամպրոպի ժամանակ՝ վայրկյանում 18–23 մետր արագությամբ քամի։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը՝ 19–23, ցերեկը՝ 28–31 աստիճան տաքություն: