Նոյեմբերի 22, 2024

Մեկնարկել են համակարգչային դասընթացներ

By Վիկտորյա Սարգսյան Փետրվարի 04, 2022

21-րդ դարում համակարգչային գիտելիքների իմացությունն անհրաժեշտ է բոլոր բնագավառներում: Համակարգչից օգտվելու կարողությունն աշխատանքում հաջողության հասնելու անհրաժեշտ հմտություններից է: Հենց այս հազմոզմամբ՝ «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եվ անհայտ կորած զինծառայողների հարազատների միությունը» հանդես է եկել նոր նախաձեռությամբ՝ կազմակերպելով համակարգչային անվճար դասընթացներ: Արմեն Հովսեփյանը 12 մասնակիցներից մեկն է: 

«Տիրապետում եմ word, excel ծրագրերին: Նպատակ ունեմ խորացնել գիտելիքսներս և հետագայում օգտագործել դրանք ծրագրավորման ոլորտում»:

 ՀԿ նախագահ Արմեն Ասրյանի խոսքով ի սկզբանե հայտրարվել էր 14-17 տարեկան երեխաների ընդունելություն: Սակայն պահանջարկից ելնելով՝ տարիքային շեմի բարձր նիշը հանվեց։ Ծրագրին կարող են դիմել  14-ից բարձր տարիքի բոլոր ցանկացողները: 

«Դասընթացներին հաճախում են զոհվածների երեխաներ, քույրեր ինչպես նաև կանայք: Սա ևս կարևորում է այս ծրագիրը, քանի որ այդ կանայք ևս գտել են, որ պետք է ունենան այդ գիտելիքները և հետագայում ինտեգրվեն հասարակության մեջ»:

 Այս նախաձեռնությանը մեծ սիրով միացավ Կրթական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը: Դասընթացները կազմակերպվում են հենց Կրթական հիմնադրամի բազայի վրա: 

«Ծրագիրը նախատեսված է 2 ամսվա համար: Շաբաթական 2 անգամ խումբը հավաքվելու է կենտրոնում: Ուսումնասիրելու ենք կիրառական ծրագրեր, թվային սարքեր: Անկախ նրանից, թե որտեղ եք աշխատելու, համակարգչային գիտելիքները անհրեժեշտ կլինեն ամնուր»:

 Դասընթաքցների ավարտից հետո կկազմակերպվեն նաև քննություններ: Լավագույն մասնակիցները կստանան համակարգչային օպերատորի սերտիֆիկատներ: 

«Նպատակն այն  է, որ այս իրավիճակում հայտված մարդկանց ուսուցանենք անհրաժեշտ կիրառական ծրագրեր, որոնք նրանք կարող են հետագայում օգտագործել ինչպես առօրյայում, այնպես էլ աշխատանքում»:

 Ծրագիրը շարունակական է լինելու: Արմեն Ասրյանի խոսքով ցանկացողները կարող են դիմել ՀԿ գրասենյակ և գրանցվել: Անհրաժեշտ թվաքանակը լրանալուն պես կկազմավորվի նաև երկրորդ խումբը:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ