Պատգամավորական հայտարարությունները կապված էին Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։ Ադրբեջանը ամենաբարձր ռազմաքաղաքական մակարդակով շարունակում է տասնամյակներ շարունակ որդեգրած հայատյաց քաղաքականությունը՝ ասում է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախագահ Արթուր Հարությունյանը։
«Մեր առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու և մեր վերջնական նպատակին հասնելու համար շատ կարևոր է լինել հանախմբված և միասնական, զերծ մնալ ներքին պառակտումներից։ Ադրբեջանը օգտվելով աշխարհաքաղաքական զարգացումներից և խախտելով հրադադարի ռեժիմը նախևառաջ փորձում է ահաբեկել Արցախի ժողովրդին և միաժամանակ ստվեր գցել ռուսական խաղաղապահ առաքելության վրա»։
Արցախի գարունը ոչ միայն ձյուն բերեց, այլ նաև գիտակցում, որ չի կարելի կորցնել զգոնությունը՝ ասում է Սեյրան Հայրապետյանը «Միասնական հայրենիք» խմբակցությունից։ Նրա խոսքով՝ ցանկացած հնարավորության դեպքում թշնամին մեզ սպանելու կամ տեղահանելու է։
Հայտարարությամբ հանդես է եկել նաև Ազգային ժողովի Արցախի ժողովրդավարական կուսակցությունից Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ Արցախը հայտնվել է խոցելի իրավիճակում բոլոր առումներով՝ անվտանգային, տնտեսական, ենթակառուցվածքային, տեղեկատվական։
«Պետք է նշեմ, որ այն խոցելությունը կրկնապատկվում է քաղաքացիների․․․ »
Մարտահրավերները շատ են, դրանք հաղթահարելու ուղին՝ մեկը․ զգոնություն և ազգային միասնություն։