«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում առաջարկվող լրացումներով առաջարկվում է ԱԱԾ կազմում մարտական ստորաբաժանում ստեղծել։ Օրինագիծը ներկայացրել է ԱԱԾ ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը։
«Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում կատարել առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտ են Արցախ Հանրապետության պետական սահմանանին կամ շփման գծի պահպանության գործում Ազգային Անվտանգության ծառայողների կողմից մարտական հերթապահության ծառայություն իրականացնելու գործընթացը իրավական առումով ամրապնդելով և հետագա իրավահարաբերությունները կարգավորելու համար։Առաջարկվում է 4-րդ հոդվածի 2-րդ մասում մարմիններ բառից հետո լրացնել «և մարտական ստորաբաժանումներ» բառերը, իսկ օրենքի 14-րդ հոդվածում զորքերը բառից հետո լրացնել «և լիազորված մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը»»։
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովում ներկայացվել է 2 ընթերցմամբ։ Օրինագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Փոփոխությամբ առաջարկվում է վարչատարածքային բաժանումն իրականացնել 5-ի փոխարեն 10 տարում: Գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր։Սահմանադրական փոփոխությունը ընդունվել է միաձայն։ Պետական կենսաթոշակների և Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը ներկայացրել է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն առկա ուսուցմամբ սովորող անձի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ և պարգևավճար ստանալու իրավունքը կպահպանվի մինչև նրա 26 տարեկանը լրանալը։
«Նման փոփոխություն է առաջարկվում նաև զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում, որի համաձայն վերոնշված ժամկետների երկարաձգումը կտարածվի նաև զոհված զինծառայողների ուսանող զավակներին տրվող ամենամսյա պարգևավճարների վրա»։
Նիստի օրակարգում էր նաև «Հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները։ Այն ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։ Օրինագիծն առաջարկում է արգելել ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվող սոցիալական աջակցությունների բռնագանձումը։ Նիստի օրակարգի բոլոր հարցերն ընդունվել են համարյա միաձայն։