Նոյեմբերի 23, 2024

Բրյուսելում Փառուխի հարցում հայտարարի չեն եկել

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 07, 2022

Եռակողմ  հանդիպման մասին առաջին տեղեկությունը հայտնվեց հայկական կողմից։  ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համձայն՝  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին և հումանիտար խնդիրներին:   Այսօր  արդեն ՀՀ  կառավարության նիսում Նիկոլ Փաշինյանն հայտնեց, որ քննարկում եղել, բայց որևէ արդյունք չի արձանագրվել։      

«Քննարկում եղավ ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնվորապես, Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի։ Այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքն, այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժման մասին է, և այս հարցը պիտի քննարկվի ՌԴ մեր գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»։  

 Ըստ պաշտոնական  տեղեկատվության, կողմերը վերահաստատել են մինչ այս  հանդիպումներում  ձեռքբերված պայմանավորվածություններին    լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։  Քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանը  համոզված է՝  խաղաղության գործընթացների շուրջ տարվող աշխատանքները ապարդյուն են լինելու առանց Արցախի հարցի լուծման։ 

«Շատ կարևոր է ընդգծել, որ  ինքնըստինքյան, հնարավոր չի լինի որևէ խաղաղության գործընթաց, որևէ կարգավորում,  որտեղ Արցախի խնդիրը չի լուծվում։ Եթե կա Արցախի չլուծված խնդիր, ապա չի կարող լինել ենթադրյալ խաղաղության պայմանագիր»։

   Շուրջ 5 ժամ տևած բանակցությունից հետո կողմերը  համատեղ հայտարարությամբ հանդես չեկան։  Փոխարենը հայտարարությամբ  հանդես եկավ ԵԽ նախագահ Շառլ Միշելը։ Բայց ԱՀ  նախագահի միջազգային հարցերով փորձագետ    Նելլի Բաղդասարյանը  հայտարարության մի շարք դրույթներ խնդրահարույց է համարում։  

«Եվրամիությունը մշտապես հղում է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությանը, բայց մենք այստեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության հետ կապված որևէ կետ չտեսանք։ Չտեսանք նաև հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված որևէ խնդիր։ Հանդիպման ընթացքում խոսվեց  հումանիտար, տնտեսական հարցերի, տրանսպորտային հաղորդակցությունների մասին։ Արցախի կարգավիճակի մասին, համենայն դեպս, բաց տեքստով չի խոսվել»։

 Հանդիպումը, փաստացի, քննարկում էր Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 կետերի շուրջ։  Այդ կետերին Հայաստանի ավելացրած  Արցախի կարգավիճակի հարցը հանդիպումից հետո էլ անորոշ մնաց։ Հանդիպման մեխը, թերևս,   այն էր, որ պետք է երկկողմ հանձնաժողով ստեղծվի   սահմանագծման և սահմանազատման հարցերով զբաղվելու համար։ Հատկանշական է նաև այն, որ հանձնաժողովի ստեղծման համար հստակ ժամանակահատված է սահմանվել։ 

«Այստեղ խնդիրը տեղափոխվել է բանակցությունների երկկողմ հարթակ, ընդ որում, նախկինում հնչած կարծիքները, կարծես թե զրոյացվել են․ առաջին հերթին փոխվարչապետների մակարդակով խմբի աշխատանքը, այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը դիմելու առաջարկը։ Եվ ստացվում է, որ այս գործընթացները կարող են տեղի ունենալ Եվրամիության միջնորդությամբ»։

 Խաղաղության հասնելու համար հայկական կողմը պետք է մամուլում, հասարակական-քաղաքական մակարդակում հաճախ շոշափի Արցախի խնդրի խաղաղ լուծման հարցը։ Քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանը թերահավատորեն է մոտենում այն մտքին, որ Ադրբեջանը կպահպանի այս հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ 

«Ադրբեջանն իր կեցվածքով ցույց է տվել, որ պայմանավորվաությունները հարգելու սովորությունը իրենը չէ։ Եվ այստեղ շատ կարևոր է, թե միջնորդ կողմը  ինչպես է ճնշում գործադրում։ Ես ավելի քան վստահ եմ, որ այս պայմաններում խաղաղության պայմանագրի հասնելը անհնար է, քանի դեռ հիմա և նաև տեսանելի ապագայում Ադրբեջանը որդեգրել է  ագրեսիվ գերծելաոճ»։

 Աշխարհաքաղաքական այս իրարանցումների պայմաններում Ադրբեջանը փորձում է հնարավորինս արագ լուծել իր խնդիրները։ Եվ այս իրավիճակում մեր հիմնական խնդիրը, քաղաքագետի համոզմամբ,  այս ճնշումներին դիմանալն է։ Մենք ժամանակ շահելու, նաև այդ ժամանակը արդյունավետ օգտագործելու խնդիր ունենք՝ ասում է ։

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 07 Ապրիլի 2022 14:32
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ