Նոյեմբերի 24, 2024

Համաշխարհային անվտանգության ճգնաժամ` ողջ աշխարհում

By Աննա Նազարյան Հունիսի 17, 2022

Համաշխարհային անվտանգության ճգնաժամ է ողջ աշխարհում՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի երևանյան նիստից հետո հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ընդգծել․ 

«Մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն չեն նվազում, այլեւ սրացման միտում ունեն»։

 ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին վստահեցրել է, որ Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացում։ Արմեն Գրիգորյանը , մասնավորապես, նշել է, որ տարածաշրջանը դեռևս լուրջ մարտահրավերներ ունի, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերություններով և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով։ ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է Հայաստանի տեսակետները և մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։ Այդ մոտեցումները, բայց արդեն Սանկտ Պետերբուգում հայ համայնքին ներկայացրել է նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը։ Նա խոսել է ղարաբաղյան խնդրի լուծման հայկական պատկերացումների մասին՝ ընդգծելով՝ հայկական կողմի դիրքորոշումը հավանության է արժանացել նաեւ Մոսկվայի կողմից։

 «Ղարաբաղի կարգավիճակի հիմնական նպատակն այն էր, որ անվտանգության գոտին, որ կար ժամանակին, պետք է փաստաթղթերով քաղաքական անվտանգության ձեւակերպում ստանար։ 1994 թվականից մինչեւ 2020թվականը չլուծվեց այդ հարցը, եւ Ադրբեջանն իր լուծման ձեւը գտավ։ Այս իրավիճակում կարեւոր է մեզ համար, եւ դա ընկալելի է բոլորի համար, այդ թվում եւ Ռուսաստանի համար, երբ, մենք օրակարգում դնում ենք ԼՂ–ում ապրող մեր հայրենակիցների ապրելու եւ անվտանգության իրավունքի հարցը։ Սրանից ելնելով՝ մենք կարող ենք քննարկել արդեն կարգավիճակի հարցը։ Մեր գնահատականը միանշանակ է, որ սա ամենաճիշտ ճանապարհն է, եւ երբ հանդիպում էի ՌԴ ԱԳՆ Լավրովի հետ , նա ասաց, որ համամիտ է այս դիրքորոշմանը։ Ի միջի այլոց, այդ տեսակետին համաձայն է նաեւ ԼՂ ղեկավարությունը»։

 ՌԴ-ն ընդունում է նաեւ, որ իր պատասխանատվության գոտում ադրբեջանցիները բարձունք են գրավել։ Խոսքը Փառուխի մասին է, ինչը նրանք բացթողում են համարում՝ նշել է Խաչատուրյանը։ «Հիշում եք, որ փետրվար–մարտին խնդիրներ ունեցանք, Փառուխ գյուղի պատմությունների մասին է։ Մինչեւ հիմա դեռ չպարզաբանված պայմաններում ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները կարողացան որոշակի բարձունք գրավել, հետո նահանջեցին, բայց որոշակի տարածքում դեռ գտնվում են․․․ Մենք շատ կոշտ վերաբերմունք դրսեւորեցինք, ինչի արդյունքում ռուսական կողմն ընդունեց, որ բացթողում կա, եւ հիմա իրենք ներքին քննություն են անցկացնում՝ հասկանալու, թե ինչն է պատճառը»։ Սանկտ–Պետերբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Վահագն Խաչատրյանը նաև ընդգծել է՝ ԼՂ–ում հայ բնակչությունն պետք է է ապրի եւ հայկական կողմը գնալու է գնալու է լուծման այդ ճանապարհով։

«ՌԴ բանակն այժմ այնտեղ է, եւ դա լավագույն երաշխիքն է, իսկ ինչ երաշխիք է տալիս Ադրջեջանը, պարզ չէ»,– ասել է ՀՀ նախագահը։ 

«Փոքր Ալիևը ցանկանում է իրականցնել Մեծ Ալիևի երազանքը՝ Մեղրիով հասնել Նախիջևան»,– անդրադառնալով միջանցքային տրամաբանությամբ ադրբեջանական շեշտադրումներին՝ Վահագն Խաչատրյանը պարզաբանել է՝ անընդունելի է ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացին զուգահեռ առաջ տանել միջանցքի գաղափարը, ինչն անում է Բաքուն։ ձայն «Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմա չի քննարկվում, այն չի շոշոփվում նաեւ ռուսների ու եվրոպացիների հետ քննարկումներում, այդ հարցը քննարկման ենթակա չէ մեր կողմից»։ 

Ադրբեջանն ուզում է կապ հաստատել Նախիջեւանի հետ, ու ըստ նախագահի՝ Հայաստանն այս հարցում առարկություններ չունի․ 

«Մենք ասել ենք, որ կարող են օգտագործել Հայաստանի տրանսպորտային հնարավորությունները։ Եկեք այնպես անենք, որ մաքսային սահմանապահ ռեժիմը, որը գործում է, թեթեւացնենք միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխան, ու արդեն այդ քննարկումները սկսվել են, եռակողմ հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել։ Կա եւս մի հարց՝ մենք ասում ենք սկզբունքները քննարկենք, նրանք ասում են՝ կոորդինատներ տրամադրեք, թե որտեղով է անցնելու։ Մենք ասում ենք՝ ոչ, եկեք նախ սկզբունքները քննարկենք, որովհետեւ դրանից հետո մնացածն ավելի հեշտ է մեզ համար»։

 Հայաստանը ճանապարհային տարբերակներ ունի՝ ասում է Վահագն Խաչատրյանը։ Խորհրդային տարիներին Բաքվից Մեղրիով դեպի Նախիջեւան արքագընթաց ճանապարհ էր կառուցվում , 1980 ականներին, սակայն, այդ ճանապարհի շինարարությունը դադարեցվեց ։ Իլհամ Ալիեւը հենց այդ ճանապարհի շինարարությունն է ուզում վերսկսել ։ Հայկական կողմը պատրաստ է անգամ այդ հարցը քննարկելուն, տարբերակը , սակայն, գործնականում իրագործել հնարավոր չէ տեխնիկական խնդիրների պատճառով։ Մինչ այդ այլ տարբերակ է առաջարկում Երուանը Բաքվին․

 «Մենք ասում ենք՝ այս պահին գործող ճանապարհ կա՝ Սիսիանից Երեւան, գալիս էինք Բիչենեք, իջնում էինք Նախիջեւան, հետո Երասխ ու Երեւան։ Բիչենեկով ճանապարհը նորմալ ճանաշպարհ էր , ի տարբերություն Վայոց ձորով եկողի։ Հիմա մենք առաջարկում ենք, որ ժամանակավորապես օգտագործվի այս ճանապարհը»։

 Հայաստանն առաջարկներ ներկայացնում է՝ հստակ պնդելով, որ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ