Նոյեմբերի 24, 2024

Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին ու քարոզում ատել հայերին

By Աննա Հարությունյան Հոկտեմբերի 12, 2022

Թուրք ծրագրավորողները նոր հակահայկական խաղ են ստեղծել։ Խաղի իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում․ ներկայացվում է, թե ինչպես ենհատուկ ջոկատայինները գալիս գրավելու հայկական տարածքները՝ սպանելով հայ զինծառայողներին ու գերիներին ։ Խաղի նկարագրության մեջ նշվում է, որ Հայաստանի դեմ պատերազմում է Թուրքիան, իսկ ադրբեջանցիները հայերից վրեժ են լուծում իրենց հայրերի համար։ Խաղը տեղադրված է օնլայն խաղերի առցանց Steam հարթակում։ Մեդիափորձագետները նկատում են, որ խաղը բավականին էժան է, ինչը թույլ է տալիս ենթադրել որ հեղինակների նպատակը գումար աշխատելը չէ․ խաղը պարզապես հակահայ քաղաքականության, հայատյացության հերթական դրսևորումն է։ Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը նկատում է՝ հայատյացությունը տեղ ունի ադրբեջանական և թուրքական հասարակական կյանքի բոլոր օղակներում։ Առաջին հերթին շատ կարևոր է նշել, որ հայատյացությունը ադրբեջանցիների էթնիկ ինքնագիտակցության հիմքում է դրված։ Ադրբեջանցի ազգը ձևավորվել է հայատյացության ներքո, այդ թշնամանքը կարծես ցեմենտել է նրանց որպես հասարակություն, որպես էթնիկ խումբ և իրենք չեն կարող իրենց այդ շռայլությունը թույլ տալ ու հրաժարվել հայատյացությունից։ Ադրբեջանական հասարակությունը միատարր չէ, այնտեղ կան շիաներ, սումիներ, կովկասալեզու ազգեր, իրանալեզու ազգեր, թուրքախոս ազգեր և նրանք այդ հայատյացության ներքո փորձում են այդ բոլոր ազգախմբերին միավորել ադրբեջանականության գաղափարի շուրջ։ Ադիբեկյանը հիշեցնում է, որ այժմ Ադրբեջանում ակտիվ կենսագործունեության փուլ է մտել 90-ականների արցախյան պատերազմի տարիներին ծնված սերունդը։ Նրանք մարդիկ են, որ դեռ դպրոցական նույնիսկ նախադպրոցական տարիքից դաստիարակվել են հայատյացության գաղափարներով։ Եվ հայատյացությունը լավագուն զենք է, քանի որ այդ մարդը հավատում է, որ ինքը լավ գործ է անում և ազատում է իր հայրենիքը թշնամիներից, Երևանը, Զանգեզուրը և բոլոր այն տարածքները, որոնք իրենց պատմական առասպելներով իբրև թե իրենցն են։ Դա 1000-ավոր օրինակներ են բոլոր ոլորտներում սկսած մանկապարտեզի դաստիրակչական մեթոդաբանությունից, շարունակաբար դասագրքերը և գիտական ակադեմիա, քաղաքական գործիչներ ու պաշտոնական ելույթներ։ Օրեր առաջ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ադրբեջանական հանցագործությունները ամբողջացնող զեկույցի մասին խոսելիս ասեց, որ դրանում առանձին տեղ են հատկացրել նաև պաշտոնական մակարդակում հնչող հակահայ հայտարարություններին․ Հենց ամսի 13-ին ռազմական հարձակման օրը ադրբեջանական խորհրդարանի իշխանական պատգամավորներից մեկը կոնկրետ հայկական պետությունը վերացնելու, հայատյացության վերաբերյալ հրապարակային կոչեր էր անում։ Այս ամենը ևս տեղ է գտել մեր զեկույցում։ Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանըևս պարբերաբար անդրադարձել է հակահայկական քարոզչությանը, շեշտելով, որ Ադրբեջանի դպրոցական դասագրքերում ատելություն և թշնամանք է քարոզվում հայերի նկատմամբ։ Դրանցում քարոզվում է իրենց գերակայությունը հայ ժողովրդի հանդեպ: Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն վստահ է, որ նման քաղաքականությամբ ադրբեջանական իշխանություններըփորձում են լեգիտիմացնել հայերի նկատմամբ ագրեսիան։ Երբ որ նրանց ժողովրդական գրողները մեզ կոչում են պիղծ էակներ որոնց ոչնչացնելը աստվածահաճո գործ է, ապա ինչ խաղաղության մասին կարող է խոսք գնալ։ Հենց այսօր թուրքիայի պաշտոնական խոսքով պաշտոնական հեռուստաալիքներով քարտեզներ են տպագրվում կամ ցուցադրվում, որտեղ Հայաստանը գոյություն չունի ։ Ադրբեջանագետն այս ամենի կողքին անիմաստ է համարում խաղաղության օրակարգի գոյությունը ու այդ մասին խոսելը։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը գտնում է, որայն, ինչ տեղի է ունենում այսօր ապացուցում է, որ Ադրբեջանը պարզապես խաղաղոթյան օրակարգի ներքո շարունակում է իր հանցագործ քաղաքականությունը։ Ցանկացած փաստաթուղթ կարելի է ստորագրել, բայց դա չի նշանակի , որ այդ փաստաթղթի էությունը կկարողանա աշխատել։ Որևէ խաղաղություն պայմանագիր չի աշխատի այս պայմաններում և դեռ երկար չի աշխատի, քանի դեռ քաղաքականությունը չի փոխվել իսկ նման հեռանկար մենք չենք տեսնում։ Հայաստանը, որպես այդպիսին շատ քիչ գործիքակազմ ունի ադրբեջանի ներսում հայի կերպարի ընկալումների վրա ազդելու կամ դրանք փոխելու համար՝ կարծում է Հովհաննիսյանը։ Նա պնդում է, որ Հայաստանի առաքելությունը պետք է լինի ադրբեջանական հայատըյաց քաղաքականության ապացույցները պատշաճ և ժամանակին միջազգային խաղացողներին ներկայացնելը։ Եթե դա տեղ է գտնում դպրոցական դասագրքերում, իրականացվում է ադրբեջանական դպրոցներում, ինչպես օրինակ՝ Սումգայիթի դպրոցի դիմաց երբ աշակերտներին սովորեցնում էին որ ադրբեջանցի ժողովրդին պետք է հավատարիմ լինել իսկ հայերին պետք է ատել։ Չի կարող սա ազդեցություն չունենալ հակամարտոթյան վրա, քանի որ սա հակամարտության բաղադրիչներից մեկն է։ Եվ եթե Ադրբեջանը նման հասարակություն է դաստիարակում այս պայմաններում, եթե հայ բնակչությունը ինչ որ կարգավիճակում հայտնվի Ադրբեջանի կազմում դա կարող է կործանարար լինել։ Չկա որևէ ցուցիչ, որ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը կարող է վերանալ։ Ավելին՝ փաստերը խոսում են շարունակվող ու ահագնացող հայատյացության մասին, ասում է Տարոն Հովհաննիսյանը։ Ադրբեջանագետները վստահ են, որ քանի դեռ այդ երկրում չեն վերանայել իրենց քաղաքականությունը, անիմաստ է խոսել խաղաղության մասին։

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2022 08:08
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ