Մարտի 29, 2024

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակությանը

By «Արցախ» լրատվական Հոկտեմբերի 28, 2022

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորել է Անն-Լորանս Պետելը:

Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ստացել են նոր դինամիկա, ինչի արդյունքն է նաև տարբեր մակարդակներում հաճախակի փոխայցելությունները: «Այս ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է և դժվարին իրավիճակներում մշտապես գտնվում է Հայաստանի կողքին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարությունը շահարգրգիռ է երկկողմ փոխգործակցության հետևողական զարգացմամբ բոլոր ոլորտներում:

Անն-Լորանս Պետելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ հավելել, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը մեր երկրին մարտահրավերների հաղթահարման գործում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման քայլերին, արդեն իսկ Հայաստանում գտնվող ԵՄ առաքելության գործունեությանը: Վարչապետը շեշտել է Ֆրանսիայի կարևորագույն դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն:

Մտքեր են փոխանակվել երկու երկրների տնտեսական կապերի և առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ հետագա քայլերի շուրջ: Քննարկվել են ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, ավիափոխադրումների, ներդրումների, գյուղատնտեսության, առողջապահության, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:  

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ