ԱՀ իշխանությունների առաջարկը ոչ թե Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը լուծարելու և պաշտպանական համակարգի կազմալուծման մասին էր, այլ որոշակի պարամետրերով և միջազգային երաշխիքներով ապառազմականացված գոտի ունենալու դեպքում ՝ԱՀ Պաշտպանության բանակի մասշտաբի վերանայման: Այս փուլում, հաշվի առնելով արտաքին մարտահրավերներն ու տարածաշրջանի անվտանգային անկայուն միջավայրը, ԱՀ իշխանությունները ընտրել են սեփական պաշտպանական համակարգի կատարելագործման ճանապարհը՝ «Արցախ» լրատվականի հարցմանն ի պատասխան ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։