Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։
Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը՝ գրում է Կրեմլի պաշտոնական կայքը:Կողմերը հույս են հայտնել, որ ԵՄ կառույցների ղեկավարների՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին նախատեսված հանդիպումն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ նույնպես օգտակար կլինի։
«Նրանք աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքի ակտիվացման նպատակահարմարությանը»,-ասվում է Կրեմլի կայքում: