Նոյեմբերի 22, 2024

Ազգային ժողովը հրավիրվել է ԿԳՄՍ-ի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

By Սրբուհի Վանյան Մայիսի 25, 2023

Գերատեսչության ճշտված պլանը 20 մլրդ 525 մլն դրամ է, փաստացի ծախսվել է 19 մլրդ, 416 մլն դրամ, ապահովելով պետբյուջեի 94 , 6 տոկոս կատարողական․ 2022 թվականի պետբյուջեի ծախսերը խորհրդարանին ներկայացրել է նախարար Նորայր Մկրտչյանը։ Նա հանգամանորեն խոսել է ենթաոլորտային ծրագրերի հատկացումներից, ներկայացնելով նաև պետական միջոցների ծախսերի ու տնտեսումների պատճառները։

Սինքրոն 1.Կրթության համակարգին ճշտված պլանով 18 մլրդ 190 մլն դրամ829 հազ դրամ, որի դիմաց կատարողական կազմել է 17 մլրդ 195 մլն 850 հազ․դրամ, կամ 94,6 տոկոս։»

Լինելով կարևորագույն ոլորտներից մեկը, կրթությունը պետութունից պատշաճ ուշադրություն և ներդրում է պահանջում և, դատելով մտահոգություններից ու հարցերից, որ պատգամավորները ներկայացրել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարարին, այդ ուղղությամբ կատարված քայլերը բավարար չեն։

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուշադրություն է հրավիրում բնագիտական մանկավարժական կրթության և գիտության խնդիրներին․ եթե համապատասխան գործողություններն ուշանան և պետությունը խորքային փոփոխությունների չգնա, մի քանի տարի անց, դպրոցներում բնագիտական առարկաների մանկավարժներ չենք գտնելու, ասում է։ Խնդիր է նաև այն, որ մանկավարժության ոլորտում տղամարդկանց ու կանանց դիսբալանսը խորանում է։ Դա կրթադաստիարակչական գործընթացների վրա բացասական ազդեցություն է թողնում, ասում է Արթուր Թովմասյանը։

Սինքրոն 2.Արցախում իրավիճակը կրիտիկական է, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի ուսուցիչների խիստ պակաս կա։ Պետք է վերանայել մոտեցումները, պետք է շահագրգռել, որպեսզի տղամարդիկ ևս ընտրեն մանկավարժի մասնագիտությունը։ Դպրոցներին նաև տղամարդ ուսուցիչներ են պետք։ «

Նորայր Մկրտչյանը խնդիրների լուծման իր տեսլականն է ներկայցնում․

Սինքրոն 3.Այս ուղղությամբ աշխատել ենք պարոն Բաղունցի հետ, առաջիկայում խորհրդակցությւոն կհրավիրենք և նրանց հետ միասին կփորձենք պարզել այն խնդիրները, որոնք առկա են համակարգում։ Պետնախարարի հրահանգով ստեղծվել է հանրակրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցերով հանձնաժողով, կփորձենք այդ հանձնաժողովի շրջանակներում էլ հարցերին լուծում տալ"։

Անհրաժեշտ է ատեստավորման գործընթացները կրթական հաստատություններում նոր մակարդակի բարձրացնել՝ ոլորտում բարձրակարգ մանկավարժներ ներգրավելու և կրթության մակարդակը բարձրացնելու համար․ ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցի տեսակետն է։ Դրա հետ միաժամանակ ուշադրություն պիտի դարձնել վարձատրության մեխանիզմին։

Սինքրոն 4.Այդ տրամաբանությամբ շարունակելը բերում է այն եզրակացության, որ պետք է արագ մտցնել ատեստավորման մեխանիզմ․ ՀՀում արդեն անում են 2 տարի, և արդեն արդյունքներ կան։ Դա կօգնի անձնական մասնագիտական աճ ապահովել մանկավարժների մոտ։»

Արդարություն խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը հետաքրքրվում է Անանիա Շիրակացի ճեմարանի գործունեության կազմակերպչական հարցերով․ ճեմարանը իրավակազմակերպչական և կրթական ծրագրի տեսանկյունից տարբերվում է Արցախի հանրապետությունում հանրակրթություն իրականացնող կրթօջախներից և պետական մոտեցում է պետք՝ առաջացող խնդիրները լուծելու հարցում։ Մետաքսե Հակոբյանը, նաև որպես երկար տարիներ մանկավարժության ոլորտում գործունեություն ծավալած մասնագետ, իր դիտարկումներն է ներկայացնում․



Սինքրոն 5.Բնագիտական առարկաների մասով այո, խնդիրներ կան։ Կա լաբորատորիաների, դիդակտիկ նյութերի պահանջ։ Դա բարդացնում է բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների աշխատանքը, իսկ երեխաների համար ուսումնական նյութը յուրացնելու գործընթացը։»

Շրջափակման պայմաններում ՀՀ բուհերի արցախցի դիմորդները խնդիրների առաջ են կանգնել․ պատգամավորները հետաքրքվում են ընդունելության քննություններին նրանց մասնակցութան ապահովման կազմակերպման ուղղությամբ պետության քայլերով։ Նորայր Մկրտչյանը պատասխանել է, որ այդ ուղղությամբ աշխատանքեր են կատարվում։ Խորհրդարանականները կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարին նաև առաջարկություններ ներկայացրին, դրանց մի մասն առնչվում էր ռազմահայրենասիրական դաստիարակությանը, առաջին բուժօգնության ուսուցմանը, բուհական կրթությանը։

Last modified on Երկուշաբթի, 05 Հունիսի 2023 12:36
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ