Օրինագծի մշակմանը մասնակցել են ԱԺ բոլոր հինգ խմբակցությունները։ Սա մի հարց է, որի շուրջ տարաձայնություններ չեն կարող լինել՝ «Դաշնակցություն» խմբակցությանն ղեկավար Արթուր Մոսիյանն է ասում․
«Օրենքի անհրաժեշտությունը կա, կարելի է ասել նաև, որ այն ուշացած է։ Ադրբեջանը՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգնությամբ պատերազմ է սկսել ու օկուպացրել է Արցախի հանրապետության զգալի մասը և անհրաժեշ է, որ մենք խոսենք այդ տարածքների իրավական կարգավիճակի մասին, մեր հայրենակիցների իրավունքների մասին․ կլինի դա կյանքի իրավունք, գույքի իրավունք և այլն»։
Օրենքը տարածվելու է ԱՀ Սահմանդրությամբ ամրագրված և 2020 թ պատերազմից առաջ էլ օկուպացված տարածքների վրա։
ԼՂԻՄ հասկացություն չկա․․․
Օրենքով հստակ կարգավիճակ է տրելու Արցախյան 3 պատերազմիների արդյունքում բռնազավթված տարածքներին՝ ասում է «Ազատ Հայրենիք, ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
«Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ օրենքը նաև գնահատական է՝ այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր հայրենիքի բռնազավթված հատվածում։
Օրենքը երկու կողմ ունի։ Առաջինն ուղղված է մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, երկրորդ հերթին՝ մեսիջ է միջազգային հանրությանը։ Գագիկ Բաղունցը նշում է, որ մոտ ժամանակներս այն որևէ արդյունք չի տա։ Բայց նրա առկայությունը կարևոր է՝ հետագայում՝ ավելի բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններում, ակտիվ գործելու համար։ Բաղունց ԱԺ-ը առաջին ընթերցմամբ օրինագիծը կքննարկի փետրվարի 16-ին։ Երկրորդ ընթերցումն ու ընդունումը նախատեսված է Արցախյան շարժման 34—րդ ամյակին ընդառաջ՝ փետրվարի 18-ին։