Նոյեմբերի 23, 2024

ԱԺ֊ում մեկնարկել են բյուջե-2021-ի կատարողականի լսումները

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 16, 2022
ԱԺ֊ում մեկնարկել են բյուջե-2021-ի կատարողականի լսումները National Assembly of AR

2020 թվականին տեղի ունեցած իրադարձությունները մեծ վնաս են հասցրել Արցախի տնտեսության զարգացման բնականոն ընթացքին։ Վնասների ազդեցությունը զգացվում է մինչ օրս։ Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում  անկում է  գրանցվել՝ արձանագրում է  ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը։  Պատճառը նաև արտակարգ իրավիճակն ու կիրառվող սահմանափակումներն են։ Այսպիսով,   2021 թվականին համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նվազել է 12,7%-ով։

 «Անվանական արտահայտությամբ 2021թ․ ՀՆԱ-ն կազմել է 249,4 մլդ ՀՀ դրամ, իսկ տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 85,5 %։ Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականին ՀՆԱ-ն անվանական արտահայտությամբ կազմել է 270,9 մլդ դրամ․ 2019թ՝ 342,5 մլդ դրամ»։ 

Հաշվետու տարում  նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրված բոլոր ցուցանիշները 2020 թվականի համեմատ իջել են։ Բացառություն է կազմում  շինարարության ոլորտը: Այստեղ իրականացվել է 74.6 մլրդ ՀՀ դրամ արժողության աշխատանք, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է  48.3 տոկոս: 

«Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 87.5 մլրդ ՀՀ դրամ, 2020 թվականի համեմատ այն նվազել է 33,6 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 30.3 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 57.1 տոկոսով պակաս է»։

 Արցախում ապրանքների ներմուծման ծավալը 2021-ին 2020-ի համեմատ նվազել է 8%-ով, արտահանման ծավալը՝ 28.1%-ով: Գնաճը կազմել է 5.9%: Միջին աշխատավարձը աճել է 8.7 %-ով՝ կազմելով 205.455 դրամ: 

«ՀՀ-ից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 128 մլրդ 752.3 մլն դրամ: 2021 թվականի բյուջեի 48 մլրդ 610.2 մլն դրամ պակասուրդը լրացվել է փոխառու միջոցների հաշվին»։ 

2021թ-ի պետական բյուջեից միջոցներ են  ուղղվել  նաև պատերազմի հետևանքերի վերացմանը, պատերազմից տուժած տնտեսության ճյուղերի և ենթակառուցվածքների վերականգնմանը և հետագա զարգացմանը, տեղահանվածների բնակարանային խնդիրների մասնակի  լուծմանը, բնակչության համար սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը և հետպատերազմական այլ խնդիրների լուծմանը: Ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակներն ու  նպաստները: Հաշվետու տարում պետական բյուջեից տնտեսության ոլորտին հատկացված ծախսերը Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանն է ներկայացնում: 

«Տնտեսության հարաբերությունների բնագավառին հատկացված ծախսերը կազմել են 28,5 մլդ դրամ: Գյուղատնտեսության բնագավառի ծախսերը կազմել են 6 մլդ 754,3 մլն դրամ: Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրերի համար բյուջեից տրամադրվել է 961 մլն դրամ, որն ուղղվել է բուսաբուծության համալիր զարգացմանը, տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորմանը, արտեզյան ջրհորների կառուցմանն ու վերանորոգմանը, փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը: «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամին պետական բյուջեից հատկացվել է 4,5 մլդ դրամ»: 

«Արցախի Ներդրումային հիմնադրամին»  Արցախի պետական բյուջեից հատկացված գումարը նախորդ տարվա համեմատ ավելացել է գրեթե 2 անգամ: Հաշվետու տարում Ներդրումային հիմնադրամին հատկացվել է 8 մլդ դրամ, որն ուղղվել է   բնակարանների կառումանը և գնմանը, փոխառությունների տրամադրմանը: Վահրամ Բաղդասարյանը ներկայացնում է նաև մյուս ոլորտների  ծախսերը: 

«Վառելիք և էներգետիկա— սոցիալական ծրոգրեր» 

Կրթության ոլորտի ծախսերը կազմել են պետական բյուջեի 6,2%-ը՝  կազմելով  13 մլդ 850,7 մլն դրամ:  Նշված գումարն ուղղվել է 30 բյուջետային ծրագրի իրականացմանը: Մշակութային  և երիտասարդական ծրագրերին հատկացվել է  2 մլդ 598,7 մլն դրամ։  Այն ուղղվել է հիմնականում հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական ոգու, ինչպես նաև երիտասարդության ակտիվության բարձրացմանը:

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 17 Մայիսի 2022 16:52
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ