ԱՀ Աժ-ում շարունակվում են 2021թ-ի Բյուջեի քննարկումները: 2020 թվականի համեմատ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ծախսերը աճել են 58,7 մլն. դրամով, ինչը պայմանավորված է սոցիալական ծրագրերի ու շահառուների թվի աճով՝ ասել է նախարար Արմինե Պետրոսյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության կատարողականը: «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրի ծախսը 2021թ կազմել է 882 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 63,5 մլն դրամով։ Հաշվետու տարում կենսաթոշակի վճարման կատարողականը 100 տոկոս էր, նպաստներինը՝ 94.6 տոկոս:
«Ստեփանակերտի տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի 2021 թ-ի ճշտված բյուջեն կազմել է 149,4 մլն դրամ, կատարողականը՝ 95,6%: Տնային պայմաններում միայնակ տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի կողմից սպասարկվել է 170 միայնակ տարեց և հաշմանդամ։ Աշխատաքային կենսաթոշակների փաստացի ծախսերը կազմել են 11 մլդ 10,2 մլն դրամ։ Կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի համար 2021 թ-ին հատկացվել է 240 մլն դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 54 մլն դրամով»։
«Ընտանիքի անդամներ, զավակներ» խմբի ծախսերը հաշվետու տարում կազմել են 6 մլդ 894,6 մլն դրամ՝ ապահովելով գրեթե 92 %(91,9) կատարողական։ «Դրամական աջակցություն ԱՀ պաշտպանության ժամանակ 2 և ավելի զոհ տված ընտանիքներին» ծրագրով հաշվետու տարվա համար նախատեսված 48,6 մլն դրամից ծախսվել է 42,6 մլն-ը։ Շահառու ընտանիքների թվի ավելացմամբ պայմանավորված 2020 թվականի համեմատ ծախսերը 14 մլն դրամով աճել են։ Զինծառայության և փրկարարական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին միանվագ պարտադիր ապահովագրության վճարների համար հատկացվել է 22 մլն դրամ։ Հաշվետու տարում նախորդ տարվա համեմատ պետական նպաստների ծախսը ավելացել է 1 մլդ 346,9 մլն դրամով։ Առանձին սոցիալական խմբերի համար իրականացվել են նաև բնակարանային ծրագրեր։
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հատկացված առնվազն 2 սենյակի չափով առանձնացված բնակելի տարածության կահավորման ծախսերի համար նախատեսված էր 45 մլն դրամ՝ 15 շահառուների համար»։
«Աջակցություն սոցիալապես անապահովներին» ծրագրով նախատեսված էր 90 մլն դրամ, փաստացի ծախսվել է 37 մլն դրամ: Նախարարը թերակատարումը հիմնավորում է այն հանգամանքով, որ 2021 թվականին գործել են սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր, ուստի այս հոդվածով նախատեսված ծախսերը լրիվությամբ չեն իրականացվել: Երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններին տրամադրվել է 50,1 մլն դրամի չափով աջակցություն։ Արմինե Պետրոսյանը ներկայացրել է նաև գործազրկության խմբի ծրագրերի ծախսը։
«2021 թ-ին գործազրկության խմբի ծրագրերի փաստացի ծախսը կազմել է 2,1 մլն դրամ՝ կազմելով ճշտված բյուջեի 6,1 տոկոսը։ 2021թ-ի հունվարի 1-ի դրությամբ՝ որպես աշխատանք փնտրող, հաշվառված են 1073 հոգի, որոնցից 1016 հոգի ստացել են գործազուրկի կարգավիճակ»։
Սոցիալական հատուկ արտոնությունների խմբի 2021թ-ի պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 2 մլդ 241,8 մլն դրամ, կատարողականը կազմել է 51,5 %։ Տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման նպատակով ճշտված բյուջեով նախատեսված 1 մլդ 157,8 մլն դրամից ծախսվել է 346,8 մլն դրամը։ 2021 թվականին սոցիալական աշխատողի ինստիտուտն է ներդրվել, ինչի շնորհիվ նախարարի խոսքով՝ գերատեսչություն մուտք գործած յուրաքանչյուր դիմումի իսկությունը ստուգվում է: Բնակչության առողջության պահպանումը պետության կողմից դիտարկվում է որպես ազգային անվտանգության կարևորոգույն բաղադրիչ՝ ասել է Առողջապահության նախարար Միքայել Հայիրյանը: 2021 թ-ին առողջապահության ոլորտի քաղաքականության հիմքում դրված են եղել հետպատերազմյան ժամանակաշրջանում համակարգի բուժհիմնարկների աշխատանքի բնականոն ընթացքի վերականգնումը, բնակչության շրջանում սոցիալ-հոգեբանական աշխատանքների, Քովիդ-19 համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը: Նախարարությունը սահմանել է այս ուղղությունների գործունեության համար հիմնական արժեքները։
«Բուժօգնության տրամադրման մատչելիություն, բժշկական օգնության որակի ապահովում, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում։ Առողջապահության ոլորտում պահպանվել են պետության կողմից իրականացվող քաղաքակության ներքոհիշյալ գերակա ուղղությունները․ մատչելի և որակյալ բժշկական օգնության, հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության, առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովում»։
Առողջապահության ոլորտի 2021թ-ի ծրագրերը իրականացվել են՝ ելնելով նախարարության գերակայություններից։ Նախարարը ներկայացնում է հաշվետու տարում գերատեսչության իրականացրած ծրագրերը։
«Իրականացվել են առաջնային բուժօգնության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական բբնակչության կարիքներին։ Կազմակերպվել են բազմաթիվ այցեր տարբեր շրջաններ ու գյուղեր։ «Առողջության առաջնային պահպանման» ծրագրում բժիշկները ամիսը մեկ անգամ, իսկ նեղ մասնագետները տարին 2 անգամ, այցելություններ են կատարել կցագրված գյուղական համայնքներ, տեղում կատարել բնակչության ընդունելություն և բուժսպասարկում»։
Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվել հղիների վաղ հաշվառման, պարտադիր հետազոտությունների իրականացման, ինչպես նաև անպտուղ զույգերի հաշվառման և արտամարմնային բեղմնավորման կազմակերպմանը։ Հաշվետու տարում իրականացված այլ ծրագրերը նախարարն է ներկայացնում։ Առողջապահության ոլորտի ծրագրերը հիմնականում նպատակային ծրագրեր են եղել։ 2021 թ-ին շարունակվել են իրականացվել սկրինինգային ծրագրեր մի շարք վարակիչ հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերելու և կանխարգելելու համար։
«2021թ-ին շարունակվել է կանխարգելիչ ուղղության ուժեղացումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կողմից իրականացվող բուժօգնության տեսակների և դրանց տեսակարար կշռի ավելացումը։ Բուժհիմնարկներում բնակչության բուժօգնության և սպասարկման, ախտորոշման որակի բարձրացման նպատակով պարբերաբար ձեռք են բերվում վերջին սերնդի սարքավորումներ»։
2021 թվականին շարունակվել է բուժկետերի ապահովումը դեղորայքով և այլ պարագաներով՝ ինչպես պետական, այնպես էլ բարեգործական կազմապերպությունների միջոցով։ Հաշվետու տարում աշխատանքներ են տարվել համակարգը որակյալ մասնագետներով համալրելու ուղղությամբ։ Շարունակվում են աշխատանքներ տարվել բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման, գործունեության լիարժեք իրականացման ուղղությամբ։ Համատեղ նիստում Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Մանուշ Մինասյանը ներկայացրել է հաշվետու տարում ծառայության իրականացրած աշխատանքները։ Վիճակագրության 2021 թ-ի տարեկան ծրագրի համար պետբյուջեից հատկացնել էր 225,3 մլն դրամ: Ծախսվել է այդ գումարի 94,7 %-ը, որի զգալի մասը հատկացվել է աշխատանքի վարձատրմանը։
«Նախատեսված գումարի զգալի մասը՝ 86, 6%-ը կազմել է աշխատանքի վարձատրությանը հատկացվող միջոցները, 3,6%-ը կազմել են էներգետիկ, կոմունալ ծախսերը, 3,4%-ը տեղեկատվական ծախսերն են և 1,6 %-ը գործուղման ծախսերն են»։
Մանուշ Մինասյանի խոսքով Ազգային վիճակագրության ծառայությունը իրականացրել է նախատեսված բոլոր ծրագրերը։ Առանց հավելյալ ֆինասական միջոցների իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր 4 հետազոտությունները