Նոյեմբերի 21, 2024

Ավելի քան 1000 ընտանիք ապահովվել է բնակարանով

By «Արցախ» լրատվական Հուլիսի 21, 2022

Արցախի և Հայաստանի պետական միջոցների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ վերջին մեկ տարում ավելի քան 1000 ընտանիք ապահովվել է բնակարանով։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով 2020 թվականի պատերազմից հետո Արցախում իրականացվող բնակարանաշինության մեծածավալ աշխատանքները: 

Բնակարանների և բնակելի տները տրամադրվել են զոհված անձանց ընտանիքներին, տեղահանվածներին, 1-ին խմբի անժամկետ զինհաշմանդամություն ունեցողների, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների, 5 և ավելի զավակ ունեցող ընտանիքներին, փախստականի կարգավիճակ ստացած ընտանիքներին և ծնողազուրկ անձանց ընտանիքներին։

Ներկա պահին Ստեփանակերտ քաղաքում մոտ 1300 բնակարանի շինարարական աշխատանքներ են սկսված, շրջաններում այդ թիվը հասնում է մոտ 1500-ի: Եվս 1000 բնակարանի, բնակելի տան նախագծանախահաշվարկային փաստաթղթերը պատրաստ են ու առաջիկայում դրանց շինարարությունը կսկսվի:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ