Արցախի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մի քանիսը միավորող «Մետաքսկոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ինչպես և արդյունաբերական այլ կառույցներ, մեծապես տուժել է շրջափակման արդյունքում։ Շրջափակման առաջացրած դժվարությունների և ստեղծած հնարավորությունների մասին Դավիթ Եղիազարյանը զրուցել է «Մետաքսկոմբինատ»-ի ինժեներ-տեխնոլոգ Արմեն Խաչատրյանի հետ։