Ապրիլի 29, 2024

Արցախում կաթնամթերքի արտադրամասերը դադարեցրել են իրենց գործունեությունը. ԱՀ գյուղնախարարություն

By Օգոստոսի 17, 2023

Արցախում կաթնամթերքի արտադրամասերը դադարեցրել են իրենց գործունեությունը: Այս մասին հայտնում է Գյուղատնտեսության նախարարությունը։

«Արցախում, շրջափակման հետևանքով վառելիքի դեֆիցիտով պայմանավորված, հնարավոր չի եղել իրականացնել անհարժեշտ քանակությամբ կերակուտակում, ինչը հանգեցրել է կենդանիների կաթնատվության նվազման 40-50 տոկոսով: Սա ուղղակի բացասական ազդեցություն է ունեցել Արցախում գործող կաթ վերամշակող ընկերությունների գործունեության վրա, որոնց արտադրական ծավալները աստիճանաբար նվազել են 6-8 անգամ, իսկ այժմ դրանք դադարել են գործել ընդհանրապես: Սրան նպաստել է նաև վերամշակման գործընթացում անհրաժեշտ կաթի փոշու և որոշ այլ տեխնիկական նյութերի ներկրման անհնարինությունը»-նշել են գյուղատնտեսության նախարարությունից։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ