Օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը, հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:
Հաշվի առնելով նախարարության պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման և ապրանքների տեսակավորման աշխատատարությունը, նախարարությունից խնդրում են` նախապես պատրաստել դիմումը և ներկայացնել միայն մեկ դիմում` մեկ ընտանիքի համար:
Դիմումի և դրա ներկայացման ձևին կարելի է ծանոթանալ այս հղումով: