Նոյեմբերի 22, 2024

ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

By Էրիկ Հակոբյան Փետրվարի 04, 2022

Նախարարության աշխատանքների գերակշիռ մասն, ինչպես նախորդ, այնպես էլ այնպես էլ այս տարի ուղղված է տեղահանվածների խնդիրների լուծմանը։ 2021-ին Գերատեսչությունն իրականացրել է մի շարք սոցիալական ծրագրեր՝ ուղղված պատերազմի հետևանքով անօթևան մնացած և սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց կացարանների վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրմանը: 

<<Ծրագրի շրջանակում կնքվել է 2812 վարձակալության պայամանագիր՝ Ստեփանակերտում և 712-ը շրջաններում։ 2000 մարդ օգտվում է հյուրանոցային ծառայություններից: Մոտավորապես 3500 պայամանագիր է կնքվել տեղահանված ընտանիքների, ինչպես նաև այն մարդկանց հետ, որոնք բնակարանային սուղ պայմաններում են հայտնվել>>:

 Տարվա ընթացքում նախարարությունը բազմաթիվ բողոքներ է ստացել վարձավճարների ուշացման կամ անբարեխիղճ տանտերերի կողմից անհիմն գնի բարձրացումների հետ կապված: Նախարարության աշխատակիցները նախորդ տարվա ընթացքում մշտապես ստուգայցեր են իրականցրել՝ խնդիրները արձանագրելու և համապատասխան պատժամիջոցներ կիրառելու համար: Դրանք շարունակվելու են այս տարի ևս։ 38 հազար տեղահանվածներից Արցախ է վերադարձել 16 հազարը: Տեղահանվածների Արցախ վերդառնալու գլխավոր խոչընդոտը բնակֆոնդի պակասն է՝ ասում է Հայկ Խանումյանը: Նախարարի խոսքով 2022-ին էլ շարունակվելու են շինաշխատանքները բնակֆոնդի ծավալների ավելացման ուղղությամբ: Այս տարի նախատեսում են Արցախում պայմաններ ապահովել նաև մոտ 7000 տեղահանված բնակչի համար: 

<<Ըստ ամիսների կազմել ենք համապատասխան գրաֆիկ: Այդ գարֆիկը թվաբաական պրոգրեսիայով պետք է աճի, կապված նոր բնակֆոնդի առաջացման հետ: Հունվար ամսին սահմանված թիվը ապահովել ենք, հույս ունենք, որ փետրվարն էլ արդյունավետ կլինի>>: 

Շրջաններից ամենաշատը տեղանհված արցախցիներ ընդունել է Մարտակերտը: Այնտեղ աշխատատեղերի հարցն էլ բավականին հեշտ է լուծվում, հատկապես արական սեռի ներկայացուցիչների համար: 

<<Այս պահին Մարտակերտի շրջանում տղամարդկային աշխատուժի դեֆիցիտ կա: Շրջանում կան բարձր վարձատրվող աշխատանքներ՝ զինծառայության, հանքաարդյունաբերության, շինարարության, անտառային տնտեսության ոլորտներում>>:

 Չլուծված է մնում շրջաններում բնակվող կանանց զբաղվածության հարցը: Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս տարի աշխատանքներ են տարվելու նաև այդ ուղղությամբ

<< Տարբեր նախաձեռնություններով Մարտունու շրջանում գյուղերում փորձում ենք արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծել, հիմնականում՝ տեքստիլ և վերամշակող, զբաղվածության խնդիրը լուծելու համար: Նաև պետական որոշ ծրագրեր կլինեն, այդ թվում նաև մեր նախարարության միջոցով >>:

 Բնակֆոնդի զարգացմանն էր ուղղված նաև 5 միլիոն դրամ միանվագ աջակցության տրամադրումը այն ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնել գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվելու պայմանով տուն կառուցել: Ծրագրից օգտվել է 70 շահառու, որից 22-ը ամբողջությամբ, իսկ մյուսների ֆինանսավորումը կշարունակվի արդեն այս տարի: 

<<Ծրագրի համար նախատեսված է 750 մլն դրամ՝ 150 շահառուի համար: Դիմումների քանակը անցել է 350-ը>>:

 2021-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար առանձնացավ նաև էներգետիկ ոլորտում արձանգրված ձեռբերումներով: Լուծվեց Մարտունու շրջանի էներգետիկ խնդիրը: Հունիս ամսին ավարտին են հասցվել 45 կմ երկարությամբ 35 կիլովոլտանոց Ստեփանակերտ-Մարտունի-Ճարտար օդային գծի կառուցումը: Նախորդ տարի 12,3 մլրդ-ի սուբսիդավորման ծրագիր է իրականցվել՝ գազի և էլեկտրաէներգիայի համար: Հայկ Խանումյանն ասում է, որ սուբսիդավորման ծրագրերը մի շարք խնդիրեն են առաջացնում պատկան մարմինների համար: Խոսքը՝ ֆինանսական կողմի մասին չէ: Մանրամասնում է: 

<<Մարդիկ հետ են վարժվում վճարելու մշակույթից: Խնայող չեն լինում, ինչը հանգեցնում է էներգետիկ համակարգում նոր խնդիրների: Մենք ստիպված եղանք դեկտեմբերի 1-ից էներգետիկայի համընդհանուր սուսբսիդավորումը դադարեցնել, որովհետև էներգետիկ համակարգում խնդիրներ էինք ունենալու: Ինչպես տեսնում եք ձմեռվա մեծ մասը արդեն անցել է, խնդիրներ չունեցանք։ Կառավարության այդ որոշումը կարևոր էր էներգետիկ համակարգի պահպանման տեսնակունից >>:

 Էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման ծրագիրը շարունակվելու է՝ ասաց Հայկ Խանումյանը: Դրա հետ մեկտեղ այս տարի նախատեսում են սուբսիդավորման ծրագրերից անցում կատարել զարգացման ծրագրերի: Ֆինանսական միջոցներ կհատակցվեն էներգետիկայի ոլորտը զարագցնելուն: Զարգացման ծրագրերից մեկը՝ չգազաֆիկացված համայնքներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումն է: Տեղադրաման համար նախատեսված գումարի 50 տոկոսը կֆինանսավորվի պետության կողմից, իսկ մնացած 50-ը կիրականցվի վարկային միջոցներով: Բացի այդ, ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն բոլոր համայքներոմ, նպատակը՝ էներգետիկ ծախսերի կրճատումն է: Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանից: 

<<2021 թվականին Հանրապետությունում արտադրվել է 171 մլն. կվ/ժ էլեկտրաէներգիա, որը 2020 թվականի համեմատ նվազել է 367 մլն. կվ/ժ-ով կամ 68.2 տոկոսով: Սպառումը կազմել է 297 մլն. կվ/ժ, որը 2020 թվականի համեմատ նվազել է 55 մլն. կվ/ժ-ով կամ 15.6 տոկոսով>>:

 2021-ին ունեցանք խնդիրներ անասնապահության ոլորտում՝ նկատում է նախարարը: Հաշվի առնելով սահմանամերձ բնակավարերում անասպահությամբ զբաղվող մարդկանց մտահոգությունները անասունների արածեցման հետ, այս տարի կմեկնարկի <<Էլեկտրական հովիվ>> ծրագիրը: 

<<Համայքններում ներդնելու ենք «Էլեկտրական հովիվ» ծրագիրը, որի նպատակը անասունների՝ թշնամու կողմն անցնելը բացառելն է, հատկապես վտանգավոր արոտավայրերում>>: 

Հեռահաղորոդկացության ոլորտում ևս բարեփոխումներ են իրականացվել: Նախարարն անդրադարձավ բջջային և ինտերնետ կապի խնդիրներին: «Արցախկապ» ընկերության միջոցով ընդլայնվել է համացանցի այլընտրանքային մայրուղային ռադիոլարային կապուղու թողունակությունը: Նախարարի խոսքով՝ այս ոլորտը շարունակելու է ուշադրության կենտրոնում մնալ։ Բայց առայժմ փակագծեր բացել չի ցանկանում: Մամուլիս ասուլիսը շարունակվեց հարցուպատասխանով: 

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 04 Փետրվարի 2022 17:48
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ