Ապրիլի 25, 2024

Մարզական լրահոս

By Ասպրամ Ավանեսյան Նոյեմբերի 30, 2021
Lionnel Messi Lionnel Messi
  • Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ արժանացել է  աշխարհի լավագույն ֆուտբոլիստի  մրցանակին, որը սահմանել է France Football-ը։
  • Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում արժանացել է տարվա լավագույն հարձակվողի մրցանակին։
  • Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերը չեղարկվել են կորոնավիրուսի նոր շտամի «Օմիկրոն» հայտնվելու պատճառով, հաղորդում է Inside the Game-ը։
  • Երիտասարդ հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի Քութաիսի քաղաքում անցկացված աշխարհի ու Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 02 Դեկտեմբերի 2021 13:16
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ