1781 թ. — Ուիլյամ Հերշելը հայտնաբերեց Ուրան մոլորակը։ 1797 թ. — Փարիզի «Ֆեյդո» թատրոնում տեղի ունեցավ «Մեդեա» օպերայի պրեմիերան։ 1897 թ. — ծնվել է հայ մեծագույն գրող Եղիշե Չարենցը։ 1900 թ. — ծնվել է հույն ամենանշանավոր բանաստեղծներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիրՅորգոս Սեֆերիսը։ 1913 թ. — ծնվել է հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Պարույր Ջոթյանը։ 1921 թ. — Մոնղոլիան (նախկինում Արտաքին Մոնղոլիա) հայտարարեց իր անկախությունը Չինաստանից։ 1989 թ. — Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կազմակերպության աշխատակից Թիմ Բեռներս-Լին և իր գործընկերները հիմնեցին Համաշխարհային սարդոստայնը` (WWW)։ 2004 թ. — Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմում հանրահայտ տենոր երգիչ Լուչիանո Պավարոտին տվեց իր հրաժեշտի համերգը։ Twitter