Պի թվի օրը - մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոնը, (տոնվում է սկսած 1987 թվականից) 1839 թ. - անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործեց լուսանկարչություն բառը։ 1933 թ. - Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։ 1948 թ. - ծնվել է հայ պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։ 1978 թ. - ստեղծվեց Սևան ազգային պարկը։ 1980 թ. - ծնվել է թատրոնի և կինոյի ռուսական հայազգի դերասանուհի, Յախոնտովի և Սմոլենսկու անվան մրցույթների դափնեկիր Նելլի Ուվարովան։ 1990 թ. - Միխայիլ Գորբաչովն ընտրվեց ԽՍՀՄ նախագահ։ 1994 թ. - թողարկվեց Լինուքսի առաջին տարբերակը։ Twitter