321 թ. - Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը հրամայում է տոնել կիրակի օրը։ 1815 թ. -Նապոլեոն Բոնապարտը Էլբա կղզուց փախուստից հետո վերադարձավ Փարիզ և սկսվեց նրա գահակալության «հարյուր օրը»։ 1857 թ. - ծնվել է հայ գուսան և երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողներից մեկը` Շերամը։ 1887 թ. - ծնվել է հայ հայտնի գիտնական-ակադեմիկոս, հասարակական գործիչ, արևելագետ, ԳԱԱ-ի առաջին նախագահ և Էրմիտաժի տնօրեն Հովսեփ Օրբելին: 1918 թ. - ծնվել է գեղանկարիչ, հայ արվեստի դասական Հրանտ Ստեփանյանը: 1921 թ. - ԱՄՆ-ում` Կանզաս Սիթիում առաջին անգամ վարձույթ թողարկվեց մուլտֆիլմը։ 1956 թ. - Թունիսը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից։ 1984 թ. - ծնվել է իսպանացի նախկին ֆուտբոլիստ, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, ֆուտբոլի 2008 թ. Եվրոպայի և 2010 թ. Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆեռնանդո Տոռեսը։ 1992 թ. - մարտի 20-ից 21-ը Կիևում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը։ Twitter