630 թ. Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն պարսիկներից հետ է վերցնում Հիսուս Քրիստոսի խաչափայտը և վերադարձնում այն Երուսաղեմ։ 1685 թ. - ծնվել է գերմանացի հռչակավոր երգահան Յոհան Սեբաստիան Բախը։ 1857 թ. - Ճապոնիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որի հետևանքով մահացավ ավելի քան 100,000 մարդ: 1871 թ. - Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվեց Գերմանիայի առաջին կանցլեր։ 1878 թ. - ծնվել է թատրոնի հայ դերասանուհի Հասմիկը։ 1921 թ. - հռչակվեց Վրաստանի Հանրապետությունը, որի մեջ համաձայն Իոսիֆ Ստալինի հրամանի, մտնում են Աջարիան, Աբխազիան և Հարավային Օսիան։ 1925 թ. - ԱՄՆ-ի Թենեսի նահանգում ընդունվում է մի օրենք, որն արգելում է Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության դասավանդումը, քանի որ այն հակասում է Աստվածաշնչին։ 1981 թ. - գործարկվեց Արփա - Սևան ջրատարը։ Twitter