37 թ. - Կալիգուլան հռչակվեց Հռոմի կայսր։ 364 թ. - առաջին անգամ Հռոմեական կայսրությունը բաժանվեց արմտյան և արևելյան մասերի։ 1483 թ. - ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանրահայտ նկարիչ Ռաֆայել Սանտին։ 1776 թ. - բացվեց Մեծ թատրոնը՝ Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն։ 1797 թ. - ԱՄՆ-ում արտոնագրվեց լվացքի մեքենան։ 1891 թ. - սկսվեց ծանր աթլետիկայի առաջին աշխարհի առաջնությունը։ 1910 թ. - Ֆրանսիայի Մարսել քաղաքում առաջին անգամ փորձարկվեց հիդրոպլանը (ջրային ինքնաթիռ)։ 1913 թ. - ծնվել է հայ օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը: 1939 թ. - գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավեցին Մադրիդը։ 1986 թ. - ծնվել է ամերիկացի երգչուհի և երգահան Լեդի Գագան։ 1990 թ. - ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշը հայտնի մարզիկ Ջեսսի Օուենսին շնորհեց Կոնգրեսի ոսկե մեդալ։ Twitter