1795 թ. - գերմանացի մեծանուն երգահան ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենը առաջին անգամ համերգ տվեց Վիեննայում: 1798 թ. - ֆրանսիացիները հռչակեցին Հելվետիկյան հանրապետություն ստեղծելու մասին, որը հետագայում դարձավ Շվեյցարիան: 1848 թ. - Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարեց թափվել մոտ 30 ժամով: 1864 թ. - Մեծ Բրիտանիան Հունաստանին հանձնեց Իոնական կղզիները: 1992 թ. - հիմնադրվեց Ռոսատոմը, Ռուսաստանի դաշնության միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը: 2004 թ. - Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվեց օրենք ծխախոտի արգելման մասին, համաձայն որի արգելվում էր ծխելը բոլոր աշխատատեղերում, ներառյալ սրճարաններն ու ռեստորանները: 2004 թ. - Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Սլովենիան դարձան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ: 2008 թ. - մոտ 35 երկիր և 350 քաղաք մասնակցեցին Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը: 2010 թ. - Մոսկվայի մետրոյում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ: Twitter