1746 թ. - ծնվել է իսպանացի հայտնի գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյան։ 1842 թ. - ամերիկացի բժիշկ Քրոուֆորդ Լոնգը առաջին անգամ կիրառեց անեսթեզիան։ 1850 թ. - ամերիկյան «Royal Adelaide» շոգենավը Մեծ Բրիտանական Մարգիտ քաղաքի մոտ վթարի ենթարկվեց բախվելով ժայռին, ինչի հետևանքով մահացավ մոտ 400 մարդ։ 1853 թ. - ծնվել է հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգը։ 1867 թ. - ԱՄՆ-ն $7,2 միլիոն դոլլարով գնեց Ռուսական կայսրությունից Ալյասկան և Ալեուտյան կղզիները: 1970 թ. - էկրան բարձրացավ Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմը, որ դարձավ կուլտային: 1981 թ. - ԽՍՀՄ-ն առաջին անգամ անցավ ամառային ժամանակի։ 1989 թ. - տեղի է ունեցել Լուվրի բուրգի հանդիսավոր բացումը։ 1998 թ. - արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ։ Twitter