Մի շարք երկրներում նշվում է Ծիծաղի օրը։ 1815 թ. - ծնվել է Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը: 1890 թ. - բելգիացի Շառլ Վան Դեպուլեն ԱՄՆ-ում արտոնագրում է առաջին տրոլեյբուսը։ 1920 թ. - սկսվեց Հաճընի հերոսամարտը, Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ։ 1930 թ. - ծնվել է հայ անվանի դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը։ 1967 թ. - Մոսկվայում տեղի ունեցավ «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան։ 1976 թ. – Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնեցին Apple համակարգիչներ և այլ կազմ. տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը։ 2004 թ. - Գուգլ ընկերությունը բացեց իր Gmail էլեկտրոնային փոստը։ 2009 թ. – Խորվաթիան և Ալբանիան միացան ՆԱՏՕ-ին։ 2016 թ. - սկսվեց Քառօրյա պատերազմը լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Twitter