մ.թ.ա. 47 թ. - Հուլիոս Կեսարը հաղթանակ տարավ Պոնտոսի արքա Փառնակ II-ի նկատմամբ՝ մեկնաբանելով իր հաղթանակաը «եկա, տեսա, հաղթեցի» խոսքերով, որը հետագայում դարձավ թևավոր արտահայտություն։ 742 թ. - ծնվել է Ֆրանկական կայսրության հիմնադիրը ` Կառլոս Մեծը։ 1453 թ. - Մեհմեդ II-ը սկսում է Կոստանդնուպոլիսի պաշարումը. քաղաքը գրավում է մայիսի 29-ին։ 1805 թ. - ծնվել է դանիացի գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենը։ 1896 թ. - ծնվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը, ով Նեմեսիս գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային։ 1982 թ. - սկսվեց Ֆոլկլենդյան պատերազմը. Արգենտինան ներխուժում է Ֆոլկլենդյան կղզիներ։ 1990 թ. - Երևանում գումարած ժողովում հիմնադրվեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ 2016 թ. - սկսվեց Քառօրյա պատերազմը. հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կիրառվեց ռազմական օդուժ, ծանր հրետանի, հեռահար հրթիռներ, երկուստեք զոհվեցին հարյուրավոր զինծառայողներ։ Twitter