1879 թ. - Սոֆիան հռչակվեց Բուլղարիայի մայրաքաղաք: 1924 թ. - ծնվել է ամերիկացի հայտնի դերասան Մառլոն Բրանդոն, ով 8 անգամ ներկայացվել է Օսկարի: 1932 թ. - ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը իրականացրեց աշխարհում երիկամի տեղափոխման առաջին վիրաբուժությունը: 1955 թ. - Փարիզում «L’Équipe» թերթի նախաձեռնությամբ 8 երկրների ներկայացուցիչներ պայմանավորվեցին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ստեղծման մասին: 1966 թ. - Խորհրդային «Լունա-10» տիեզերական ավտոմատ կայանը առաջին անգամ դուրս եկավ լուսնի ուղեծիր: 1975 թ. - Շախմատի միջազգային ֆեդերացիան Ռոբերտ Ֆիշերին զրկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումից, քանի որ նա հրաժարվեց Անատոլի Կարպովի հետ մրցախաղից: 1976 թ. - Ֆրանսիայում տեղի ունեցավ «Սեզար» կինոմրցանակի հանձնման առաջին արարողությունը: 2007 թ. - V150 էլեկտրագնացքը զարգացրեց ռեկորդային 574,8 կմ/ժ արագություն: 2010 թ. - Ղրղզստանում տեղի ունեցավ հեղափոխություն: Twitter