1822 թ. – Հունաստանի Խիոս կղզում թուրքերը իրականացրին Քիոսյան կոտորածը հույների նկատմամբ, որի հետևանքով սպանվեց մոտ 25 000 մարդ: 1909 թ. – Իսրայելում՝ Միջերկրական ծովի ափին, հիմնվեց քաղաք, որը հետագայում դարձավ Թել Ավիվը: 1910 թ. – կնքվեց Բուենոս Այրեսի պայմանագիրը, որը նախատեսում է հեղինակային իրավունքների ճանաչումը: 1935 թ. – սվաստիկայի նշանով դրոշը հաստատվեց որպես Գերմանիայի պետական դրոշ՝ հետագայում դառնալով ֆաշիզմի խորհրդանիշներից մեկը: 1947 թ. – ԱՄՆ-ում տեղի ունեցավ Չարլի Չապլինի թերևս միակ ցինիկ ֆիլմի` «Մըսյե Վերդու»-ի պրեմիերան: 1961 թ. – Նյու Յորքում տեղի ունեցավ Բոբ Դիլանի (ծն. 1941) առաջին համերգը: 1970 թ. – ուղեծիր բարձրացավ Ապոլլոն-13 տիեզերանավը: 2002 թ. – Վենեսուելայում Ուգո Չավեսի պաշտոնանկության անհաջող փորձ կատարվեց: 2011 թ. – Մինսկի մետրոյում իրականացվեց ահաբեկչական պայթյուն, որի արդյունքում զոհվեց 10-ից ավելի մարդ, վիրավորվեցին մոտ 200-ը: Twitter