1839 թ. – Կենտրոնական Ամերիկայի հանրապետությունների ֆեդերացիայի փլուզումից հետո ստեղծվեց Գվատեմալան: 1856 թ. – Քվեբեկ քաղաքը հռչակվեց Կանադայի մայրաքաղաք: 1885 թ. – ծնվել է հայ կոմպոզիտոր, խմբավար, ՀՀ օրհներգի (Մեր հայրենիք) երաժշտության հեղինակ Բարսեղ Կանաչյանը: 1897 թ. – Թուրքիան պատերազմ հայտարարեց Հունաստանին, սկսվեցին հույն-թուրքական պատերազմները: 1922 թ. – Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (ով հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաներին ծովում խեղդել) և «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիրներից Բեհաեդդին Շաքիրին: 1932 թ. – ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ, 1974-1988 թթ. Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: 1968 թ. – ԽՍՀՄ-ում եթեր հեռարձակվեց «Կենդանիների աշխարհ» հեռուստահաղորդման առաջին թողարկումը: Twitter