1498 թ. – Վասկո դա Գաման հասավ Հնդկաստան: 1562 թ. – Սեբաստիայում գումարված ժողովը ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկում Հռոմի պապ Պիոս Դ-ին: 1799 թ. – ծնվել է ֆրանսիացի մեծագույն գրողներից մեկը Օնորե դը Բալզակը: 1882 թ. – Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ստեղծեցին «Եռյակ միությունը»: 1908 թ. – ծնվել է ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը: 1946 թ. – ծնվել է ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը: 1950 թ. – ծնվել է հայ անվանի հրաձգուհի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանը: 1989 թ. – ռուս օդաչու Ալեքսանդր Զուեևը գողացավ «ՄԻԳ-29» ռուսական կործանիչը և հանձնեց Թուրքիային, քաղաքական ապաստան գտնելով ԱՄՆ-ում: Twitter