Բոբ Դիլանը ամերիկացի երգիչ, երգահան, բանաստեղծ, կինոդերասան և նկարիչ է։ Շուրջ հինգ տասնամյակ ռոք երաժշտության մեջ հանդիսանում է պաշտամունքային անձ։ Նրա երգերից շատերը, ինչպիսիք են՝ «Blowin’ in the Wind»-ը և «The Times They Are a-Changin’»-ը դարձան քաղաքացիական իրավունքների պաշտպանության և հակապատերազմական շարժման հիմներ ԱՄՆ-ում։ Սկսել է ստեղծագործել 1960-ական թվականների սկզբներին։ Ըստ Rolling Stone ամսագրի կատարած հարցումների՝ նշանակալիության առումով համարվում է երկրորդ երաժիշտը (Բիթլզից հետո) երաժշտության պատմության մեջ։ 2016 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի՝ «մեծ ավանդույթներ ունեցող ամերիկյան երգարվեստում պոետիկ նոր արտահայտչականություն ստեղծելու համար»։ Այսօր նրա ծննդյան օրն է։ Լսենք նրա երգերը։