Նշվում է Աֆրիկայի օրը։ 1810 թ. – Արգենտինան անկախացավ Իսպանիայից։ 1857 թ. – ծնվել է հայ նշանավոր դերասանուհի Սիրանույշը։ 1869 թ. – Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի բեմադրությունով բացվեց Վիեննայի պետական օպերայի շենքը։ 1895 թ. – Օսկար Ուայլդը դատապարտվեց 2 տարվա ուղղիչ աշխատանքների։ 1910 թ. – ծնվել է հայ խորհրդային գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցը։ 1941 թ. – ծնվել է կինոյի և թատրոնի ռուս սիրված դերասան Օլեգ Դալը։ 1951 թ. – ծնվել է հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը։ 1953 թ. – ԱՄՆ-ն իր պատմության մեջ առաջին ու միակ անգամ կատարեց ատոմային հրետանու փորձարկում։ 1963 թ. – Ադիս Աբեբայում ստեղծվեց Աֆրիկյան միասնության կազմակերպությունը, որը 2002 թ. վերանվանվեց Աֆրիկյան Միություն: ՄԱԿ-ը այս օրը հռչակել է որպես Աֆրիկայի ազատագրման օր։ 2003 թ. – տեղի ունեցան Հայաստանի Ազգային ժողովի 3-րդ գումարման ընտրությունները։ 2010 թ. – Դիփ Փարփլ բրիտանական ռոք-խումբը համերգ տվեց Երևանում։ Twitter