1679 թ. – Հայաստանում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ, որը ավերեց Երևանն ու բոլոր հարևան բնակավայրերը։ Զոհ գնացին հազարավոր մարդիկ ու գրեթե բոլոր շինությունները։ 1878 թ. – Թուրքիան Մեծ Բրիտանիային հանձնեց Կիպրոսի կառավարումը։ 1905 թ. – ծնվել է հայ մեծանուն թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վարդան Աճեմյանը։ 1918 թ. – Բաթումում Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց պայմանագիր, որը բաղկացած էր 14 հոդվածից։ Անդրանիկ Օզանյանը քննարկում էր համաձայնագիրը առանց միջոցների մնացած Դաշնակցության հետ ձևավորելու Լեռնահայաստան։ 1925 թ. – տպագրվեց «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։ 1975 թ. – ծնվել է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Անջելինա Ջոլին։ 1989 թ. – Ուֆա քաղաքի մոտ տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով մահացավ մոտ 500 մարդ։ Վթարը ամենամեծն է ՌԴ-ի և ԽՍՀՄ-ի պատմության մեջ։ 2002 թ. – հայտնաբերվեց Կվավար տրանսնեպտունային մարմիններից մեկը, Կոյպերի գոտու ամենամեծ մարմիններից մեկը։ Twitter