1579 թ. – անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ափ է իջնում Հյուսիսային Ամերիկայում ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում և այն հայտարարում է անգլիական տարածք։ 1885 թ. – ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը բերվեց Նյու Յորք։ 1866 թ. – Ավստրիան պատերազմ հայտարարեց Պրուսսիային և սկսվեց Ավստրո-Պրուսսիական պատերազմը, որը տևեց մոտ մեկ ամիս։ 1929 թ. – ծնվել է հայ ճանաչված շախմատիստ, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ 1940 թ. – գերմանական ռազմաօդային ուժերի միավորումը՝ Լյուֆտվաֆֆեն, խորտակեց Մեծ Բրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով մահացավ ավելի քան 4000 մարդ։ 1971 թ. – ավտովթարից մահացել է Պարույր Սևակը, հայ մեծանուն բանաստեղծ (ծն. 1924 թ.)։ 2008 թ. – Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի վարկանիշային ցանկը։ Twitter