1633 թ. – Գալիլեո Գալիլեյը դատապարտվեց ինկվիզիցիայի կողմից։ 1640 թ. – ծնվել է գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմը։ 1788 թ. – Նյու Հեմպշիրը դարձավ ԱՄՆ-ի 9-րդ նահանգը։ 1840 թ. – ծնվել է վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Ակակի Ծերեթելին։ 1868 թ. – Մյունխենի թատրոնում կայացավ Ռիխարդ Վագների Նյուրնբերգի մայսթերզինգերները օպերայի պրեմիերան։ 1905 թ. – ծնվել է Ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր, և քննադատ Ժան Պոլ Սարտրը։ 1920 թ. – տեղի ունեցավ համր կինոյի ժամանակաշրջանի աստղեր Դուգլաս Ֆերբենքսի և Մերի Փիքֆորդի հարսանիքը։ 1925 թ. – տեղի ունեցավ Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը։ 1994 թ. – եթեր հեռարձակվեց Շանթ հեռուստատեսությունը։ Twitter