1846 թ. – բելգիացի Ադոլֆ Սաքսը իր պատրաստած սաքսոֆոնի համար ստացավ արտոնագիր։ 1868 թ. – ամերիկացի Քրիստոֆեր Լետեմ Շոուլզը արտոնագիր ստացավ տպագրական մեքենայի համար։ 1894 թ. – ստեղծվեց Միջազգային Օլիմպիական Կոմիտեն։ 1912 թ. – ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ Ալան Թյուրինգը։ 1936 թ. – ծնվել է ամերիկացի գրող, արձակագիր, («Ջոնաթան Լիվիգստոն ճայը», «Պատրանքներ») Ռիչարդ Բախը։ 1972 թ. – ծնվել է ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը Զինեդին Զիդանը։ 2011 թ. – Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքի «Փրուդենշալ Սենթր» մարզապալատում տեղի ունեցավ բասկետբոլի 2011 թ. NBA դրաֆթը։ Twitter