1788 թ. – Վիրջինիան դարձավ ԱՄՆ-ի 10-րդ նահանգը: 1882 թ. – ծնվել է հայ ականավոր գիտնական, ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը Լևոն Օրբելին: 1944 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմում մարտերից մեկի ժամանակ զոհվում է հայազգի իտալական պարտիզան Գևորգ Քոլոզյանը` սեփական մարմնով ծածկելով հակառակորդի հրակնատը: 1950 թ. – Հյուսիսային Կորեան հարձակվեց Հարավային Կորեայի վրա և սկսվեց Կորեական պատերազմը: 1967 թ. – առաջին հեռուստաեթերը ամբողջ աշխարհով (աշխարհի 5 մայրցամաքների 24 երկրներում մոտ 400 միլիոն հեռուսադիտող), «Մեր երկիր» ծրագրով հեռարձակվեց Բիթլզ խմբի «All You Need is Love» երգը: 1991 թ. – Սլովենիան և Խորվաթիան հայտարարեցին իրենց անկախությունը Հարավսլավիայից: Twitter