1098 թ. – Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները Անտիոք քաղաքի մոտ ջախջախեցին մուսուլմաններին: 1292 թ. – Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում` Աքքա քաղաքը, հարձակվեց և գրավեց կաթողիկոսի նստավայրը` Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս: 1577 թ. – ծնվել է ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը: 1712 թ. – ծնվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ Ժան Ժակ Ռուսոն: 1877 թ. – 1877-1878 թվականներիի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ հայկական զորքերը ազատագրեցին Բայազետը: 1914 թ. – «Երիտասարդ Բոսնիա» (Млада Босна) կազմակերպության անդամներից մեկը՝ Գավրիլո Պրինցիպը, սպանեց ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան դեպքը որպես առիթ օգտագործեցին Սերբիայի վրա հարձակվելու համար, ինչը և սկիզբ դրեց Առաջին համաշխարհային պատերազմին: 1919 թ. – ստորագրվեց Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը: 1926 թ. – ծնվել է թատրոնի և կինոյի հայ դերասան, հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով Արտյոմ Կարապետյանը: 1992 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը: Twitter